19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայի փոթորիկը Հայաստան կգա՞

«Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորիկը Հայաստան չի ներթափանցի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակնշել է  ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսպիսի կարծիք կա մեր հասարակության մեջ, թե Մոսկվայի կլիմայական պայմանները ներթափանցում են Հայաստան: Ուզում եմ հանգստացնել եւ ասել, որ այդպես չէ: Անհանգստություն կա, թե Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորկաբեր ճակատը կարող է տեղափոխվել Հայաստան:  Պետք է ասեմ, որ այդ ճակատը, որը ձեւավորվել էր Արկտիկայից ներթափանցած -5 աստիճան ջերմաստիճան ունեցող եւ Միջերկրական ծովի բարձրացած +20 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային զանգվածների բախումից, այսինքն մոտ 25 աստիճան ջերմաստիճանային տարբերությամբ հոսանքների բախումից, արդեն հասել է Սիբիր: Մենք մտավախություն չունենք այս պահին, որ այդ փոթորկաբեր ճակատը կարող է հասնել Հայաստան: Մեր հանրապետությունում առաջիկա օրերին, երեկոյան ժամերին կարող է դիտվել ամպրոպ եւ քամու ուժգնացում, բայց այդպիսի փոթորիկ չի կանխատեսվում»,-հայտնել է Գագիկ Սուրենյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ