23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ահազանգ. մեկ օրում ՝ 100 գործազուրկ

«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն  (նախկին ուսանողական պոլիկլինիկա)  փակվում է և  և շուրջ 100  մասնագետներ կդառնան գործազուրկ: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց  բժիշկ-ստոմատոլոգ Սուսաննա Պողոսյանը:

Աշխատակիցները անհանգստացած են: Նրանք պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել և նշում են, որ մեկ օրում գործազուրկ դառնալը սարսափելի ցնցում է:

Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ արտերկրի շուրջ 60 հազար ուսանողների եւ 50 հազար մարզիկների անվճար բուժսպասարկումն իրականացնող այս պոլիկլինիկային սպասվում է անորոշ ճակատագիր:

«Կարծում եմ խնդիրը շենքի հետ է կապված, քանի որ վերջին տարիներին մենք հասցրել ենք տեղակայել մի քանի տարբեր շենքերում: Վերջին  անգամ Տերյան 129 հասցեում էինք  և տեղափոխվեցինք Կոմիտաս 49: Մեր տվյալներով շենքը ունի սեփականատեր»,-նշեց Սուսաննա Պողոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ