20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Եթե կլինի մեկը, ով կարող է ասել, որ իմ պաշտոնավարման ժամանակ կաշառք է տրվել վերևներին…» /տեսանյութ/

«Ես հիմա կառանձնացնեի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարի սխեմաները, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների, որովհետև դատավորների կողմից կոռուպցիոն հիմքերը իրենց կողմից այլ ավելի խորը արմատներ ունեն, քան սոցիալական ապահովությունն է: Մենք ունենք իրավիճակ, որը միայն Հայաստանին չէ բնորոշ, եթե դու ունենաս դատավորի շատ բարձր աշխատավարձ, դա ինքնին դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն՝ ի պատասխան հարցին, թե դատավորների, քննիչների աշխատավարձը բարձրացնելով կբացառվեն արդյոք կոռուպցիոն դրսևորումները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նման փորձ արվել է, բայց արդյունք չի տվել:

 Ըստ Կոստանյանի՝ կնվազի ռիսկը, բայց իսպառ չի բացայակի: Միևնույն ժամանակ նա ասաց, որ օրենքի ընդունումն անհրաժեշտություն է:

Դիտարկմանը, թե հայտնի խոսք կա «Ձուկը գլխից է հոտած», իսկ կաշառք վերցնողները կիսվում են վերևների հետ, Կոստանյանն արձագանքեց. «Ես երբեք չեմ վիճարկում «ձուկը գլխից է հոտում» ասացվածքը, բայց ես ասացվածքին չեմ անդրադառնա: Ես կարող եմ իմ պաշտոնավարման ժամկետի հետ կապված ասել, իմ պաշտոնավարման ժամկետում եթե կա մեկը և կլինի որևէ մեկը, որ կասի՝ այսինչ դատախազը կաշառք է վերցրել, առավել ևս վերևներին է տվել, անգամ նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ անձամբ միջնորդել գործ հարուցել»:

Հարցին, թե վերևներ ասելով ում նկատի ունի, Կոստանյանը պատասխանեց, թե այդ թվում և իրեն որպես այդ ժամանակվա գլխավոր դատախազ: Նա հիշեցրեց, որ գլխավոր դատախազ աշխատելու տարիներին ինքն է բարձրացրել նման դրսևորումների մասին, և առաջին անգամ 10-15 քննիչների, փաստաբանների դատի է տվել, ովքեր որ փող էին վերցրել մեղադրյալներից, պաշտպաններից՝ դատախազին փոխանցելու համար:

Դիտարկմանը, թե ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր պնդումների համաձայն կաշառք են բաժանել և ընտրվել, Կոստանյանն արձագանքեց. «Ես կաշառքի անթույլատրելիությունը միշտ տեսել եմ օրենքը արգելելու տեսանկյունից, այլև ես դիտել եմ ու դիտում եմ այն որպես անբարոյականություն, իսկ անբարոյականությունից դրսևորվող վարքագիծը, անկախ նրանից, թե ում կողմից է դրսևորվում, դա անբարոյականություն է իր էությամբ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ