25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես 14-ամյա Վիկան վերելակի զոհ դարձավ. մանրամասներ Վանաձորի ողբերգությունից/տեսանյութ/

Վանաձորի Աղայան 74/1 հասցեի շենքի վերելակը վերջին անգամ փորձաքննություն անցել է նախորդ տարվա վերջին: Ո՞րն է եղել վերալակի խափանման պատճառը, վերելակի անվտանգ շահագործման պատասխանատու Էդիկ Պողոսյանը: 

Դեպքի մանրամասները կպարզի հետաքննությունը. այս նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծվել: 14-ամյա Վիկա Արզումանյանը պատահարի հետևանքով վնասել է ձեռքը, իսկ 15-ամյա Լուսինե Զաքարյանին օգնության հասած հարևանները նկուղային հարկից են հանել: Վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներով շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Վանաձորի ԲԿ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ալվարդ Հայրապետյանի խոսքով հիվանդանոց ընդունման պահին տուժողի վիճակը գնահատվել է ծանր, համապատասխան բուժմիջամտություններից հետո՝ վիճակը կայուն է, միջին ծանրության: Մի շարք հետազոտությունների և հետագա արդյունավետ բուժման նպատակով տուժողը տեղափոխվել է մայրաքաղաք: Իսկ Վիկա Արզումանյանը առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն: Աղջիկը վախեցած է, ասում է՝ այլևս երբեք վերելակից չի օգտվի: Շատ է ափսոսում, որ չնայած գործադրած ջանքերին, ընկերուհուն փրկել չի կարողացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ