20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք է ստեղծենք այնպիսի կրթական համակարգ, որը լինի մրցունակ ու պահանջված

«Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագիրը կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն ներդնելու ենք Հանրապետությունով մեկ, այսօր Մատենադարանում ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

««Արարատյան բակալավրիատի»միջոցով մենք պետք է լուծենք կարևոր սոցիալական խնդիր: Ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվել նաև կրթության ոլորտում, և արդեն իսկ ձևավորվել են մի շարք դպրոցներ, որոնք վարում են շատ եռանդուն մարքեթինգային քաղաքականություն:

Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս գործընթացին, վերահսկենք և պետական դպրոցների շուրջ տեղի ունեցող այս գործընթացները պետք է լինեն կրթության նախարարության, հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետև հաճախ այս մրցակցությունը լինում է ոչ ազնիվ, ոչ առողջ, իսկ գովազդը երբեք չպետք է կառուցվի մյուսին թերագնահատելու հենքի վրա: Անվճար պետական դպրոց բնավ չի նշանակում վատ դպրոց, իսկ վճարովի դպրոց՝ միանշանակ չի նշանակում, որ այդ դպրոցում տալիս են անհրաժեշտ գիտելիքներ», – հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ նկատելով, որ համակարգը գնահատելու համար պետք է չափանիշներ լինեն:

Հայաստանի նախագահի խոսքով` մարզային դպրոցները նյութատեխնիկական բազայի համալրման խնդիր ունեն, քան երևանյան դպրոցները, հետևաբար մարզային դպրոցները պետք է լինեն ուշադրության կենտրոնում:

«Պետք է համոզված լինել, որ մեր կրթական համակարգը միայն Երևանի վրա հենված չէ: Պետք է ստեղծենք այնպիսի կրթական համակարգ, որը լինի մրցունակ ու պահանջված, մրցունակ և պահանջված նաև Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, և նրանք ցանկություն պետք է ունենան կրթություն ստանալ հայրենիքում, Հայաստանում, որը կլինի հայրենադարձության բաղադրիչներից մեկը», – հավելեց երկրի ղեկավարը:

Անդրադառնալով «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում քննություն հանձնած ուսուցիչներին` Սերժ Սարգսյանը նախ նրանց շնորհակալություն հայտնեց, ասաց, որ նման քննությունները պետք է պարբերաբար լինեն և հավելեց. «Ուզում եմ ասել, սիրելի ուսուցիչներ, որ դուք վերջանականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել, դուք պատասխան տվեցիք նման հայտարարություններին, և դա լավագույն պատասխանն էր բոլոր այն հոռետեսներին, որոնք տարիներ շարունակ ասում էին, թե Հայաստանի կրթական համակարգը փլուզվել է և այլն, և այլն»:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 15-ի նիստում որոշեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը ՀՀ հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում և ճանաչել «ԱԲ» քննության արդյունքները ՀՀ բուհեր ընդունելության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ