25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

15 նախարարություն. որոնք են ավելորդ

Ազգային ժողովում Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջարկում են 15 նախարարություն թողնել եղած 19-ից:

Դրանք պիտի լինեն հետևյալներները՝ Ազգային անվտանգության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության: Արտաքին գործերի նախարարությունն իր մեջ կներառի Սփյուռքի նախարարությունը: Առաջարկվում է միավորել Գյուղատնտեսության ու Բնապահպանության նախարարությունները, թողնել Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը, Կրթության և գիտության նախարարության հետ միավորել Մշակույթի նախարարությունը, ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որը կմիավորի ԱԻՆ-ն ու ոստիկանությունը:

Պաշտպանության նախարարությունը առաջարկվում է թողնել, նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Տարածաքային կառավարման և զարգացման նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որի մեջ կլինի նաև Պետական գույքի կառավարման վարչությունը: Նույնությամբ առաջարկվում է, որ մնան նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Ֆինանսների նախարարությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ