19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծահարուստների քսակներն ու Կարեն Կարապետյանի դիրքավորումը

Վերջին օրերին մամուլն ու սոցցանցերը ակտիվ քննարկում են ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հորդորը մեծահարուստենրին, թե  հարկավոր է քսակները դատարկել: ԱԺ փոխխոսնակը, սակայն, կարծում է՝ ըստ էության, այս հայտարարության մեջ զարմանալի ոչինչ չկար:

«Չեմ կարծում, որ իմ հայտարարությունը այդպիսի սենսացիոն հայտարարություն էր. չեմ կարծում, որ  Նժդեհին ցիտելը և  բացահայտ ճշմարտությունների մասին խոսելը որևէ մեկի  համար  պիտի անակնկալ լիներ:

Ես բացատրել եմ մեր հաղթանակի պատճառը, իսկ այդ պատճառներից մեկը եղել է հենց համախմբումը, որ հայության բոլոր հատվածները Գուգարաց աշխարհում լսելով Նժդեհի կոչը՝ արել են այն, ինչ պետք է անեն։ Այո՛, եթե մենք չծառայենք ժողովրդին, ազգային հարցերում միաբանված չլինենք, մեր եկեղեցուց հեռանանք, մեր արմատներից հեռանանք, մեր ազգային խնդիրներում առաջնային դարձնենք ոչ թե ազգային, այլ կուսակցական շահը, մեր ֆինանսապես ապահով մարդիկ ներդրումներ չանեն Հայաստանում, իհարկե,  մենք չենք ունենա այն երկիրը, որ կա», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս շեշտեց՝  99 տարի առաջ Նժդեհի հղած ուղերձն այսօր տեղ է հասել, քանի որ այդ կոչը մարգարեական է, և եթե դա հայ ազգը  չիրականացներ, մենք չէինք ունենա ո՛չ Հայաստան, ո՛չ Արցախ։

«Նժդեհի 99 տարի առաջ ասած խոսքը այսօր էլ արդիական է, և ես ես ստորագրում եմ այդ խոսքերի տակ։ Մենք գիտենք նաև, թե այդ գումարները շատ հաճախ ինչ ճանապարհներով են ձեռք բերվել։ Ես այդ գումարների հետ կապ չունեմ, իմ ասածը լրիվ այլ բանի մասին է եղել, ես խոսել եմ շատ ավելի բարձր գաղափարների մասին, ոչ թե ասենք՝ հարկատուների վճարած  ու չվճարած հարկերի մասին… Մնացած հարցերով  թող հարկային և մաքսային մարմինները զբաղվեն, քանի որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում», – նշեց Շարմազանովը:

Մամուլը ՀՀԿ խոսնակից եւս մի արտահատություն բուռն վերլուծությունների ենթարկեց. Շարմազանովը հորդորել էր Կարեն Կարապետյանին արհեստականորեն ՀՀԿ-ից չառանձնացնել. մեր հարցին՝ սա նշանակում է, որ Կարապետյանին այդ պաշտոնին է նշանակել ՀՀԿ-ն և վերջինիս քաղաքական դիրքավորումն առնվազն այս փուլում տնօրինելու է իշխող կուսակցությունը, ԱԺ փոխխոսնակը  պատասխանեց.  

«Քաղաքականության մեջ բոլորի ճակատագրերը տնօրինվում են կուսակցության որոշումներով, իսկ կուսակցությունն առանցքային անհատներից է կազմված, կուսակցությունը վերացական չէ, և մեր կուսակցության առանցքային անդամներից և պաշտոնյաներից մեկը Կարեն Կարապետյանն է, քանի որ նա է ընտրվել կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Կարեն Կարապետյանի դերը ՀՀԿ-ում բավական ծանրակշիռ է, բայց ես ևս մեկ անգամ հորդորում եմ՝ արհեստականորեն մի՛ անջատեք Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ից», – եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ