24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

2018թ.-ը սարերի հետևում չէ. ԱԺ քննարկումներից

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնեց, որ առաջարկում են հնարավորություն տալ Ազգային ժողովին՝ չեղյալ համարել կամ վավերացնել միջազգային պայմանագրերը: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելով՝ նա նշեց, որ ներկայումս միջազգային պայմանագրերը հաստատվում կան չեղյալ են համարվում ոչ թե ԱԺ հաստատման, այլ՝ օրենքով, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը:
Շ. Քոչարյանն ասաց, որ իրենք առաջարկում են փոփոխություն կատարել, հնարավորություն տալ ԱԺ-ին չեղյալ համարել կամ վավերացնել միջազգային պայմանագրերը: Բացի այդ, ԱԳ փոխնախարարը նշեց, որ ԱԺ-ում օրինակ 30-ից ավել միջազգային պայմանագրեր են կուտակվել և կառավարությանը 1 ամիս է տրվում՝ դրանց վերաբերյալ օրենք պատրաստել ու ներկայացնել Ազգային ժողովին:
 «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյլանյանը առաջարկեց օրենքում ևս մեկ լրացում անել՝ գրել, որ փոփոխությունը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ: Շավարշ Քոչարյանն ասաց, թե դա գլոբալ առաջարկ է, ապա նշեց, որ այդ դեպքում պետք է սպասել 2018թ.-ին, որպեսզի նոր Սահմանադրությունն ամբողջապես ուժի մեջ մտնի: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց. «2018թ.-ը սարերի հետևում չէ»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ