28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայ ժողովուրդը պետք է ասի իր խոսքը»

1469007711-5365

 

ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները վերջին մեկ տարում ոչ միայն չեն մոտեցել, այլ ավելի են հեռացել:  Այսօր լրագրողների հետ  հանդիպման  ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Ես Հայաստանի դիրքորոշման հետ համաձայն չեմ, այն պահից, երբ մենք 1991 թվականի դեկտեմբերից ստորագրել և ճանաչել ենք խորհրդային նախկին բոլոր հանրապետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին պայմանագիրը: Ինչ վերաբերում է

Մադրիդյան սկզբունքներին, ապա միջազգային հանրությունն ամբողջ խորությամբ չի ընկալում այս փաստաթղթի հակասական էությունը: Համոզված եմ՝ շատերն այն չեն համեմատել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմանադրությունների հետ»,- նշեց բանախոսը՝ շեշտելով՝ այսօր հասունացել է պահը, երբ հայ ժողովուրդը պետք է ասի իր խոսքը, իսկ ահա Հայաստանը վաղուց հնարավորություն ուներ խնդիրը տեղափոխել դիվանագիտական դաշտ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ