25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չհամարձակվեք, թե չէ…

Ազգային ժողովում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:  ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանը պատասխանելով «Ելք» խմբակցության քննադատություններին նախագծի վերաբերյալ, նախ ասաց, որ FM տիրույթը, որ հեռարձակվում են մեր ռադիոները, թույլ չեն տալիս, որ հաճախականությունը մեծ տարածում ունենա:

«Մեկ հաճախականությամբ սփռել ամբողջ երկրով հնարավոր չէ: Թվային հեռարձակումը հնարավորություն տալիս է հետևել կոնկրետ ծրագրին»,-նշեց նա ու հավելեց, որ այս հարցն առնչվում  է խոսքի ազատության հետ այնքանով, որ սա լուրջ վտանգում է Թուրքիայի ու Ադրբեջանի ռադիոների մուտքը հայկական FM տիրույթ: Նա նշեց, որ սա առնչություն չունի խոսքի ազատության տիրույթների հետ: Իսկ հարցերի դեպքում Արման Սաղաթելյանը պատրաստակամություն հայտնեց այցելել խմբակցություն ու քննարկել այս հարցը:

Իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց, որ չհամարձակվեն իրենց խմբակցության հարցերին պատասխանելիս վախեցնել Ադրբեջանի կամ Թուրքիայի վտանգը օրինակ բերելով:

«Թե չէ մենք էլ կհիշեցնենք  քառօրյա պատերազմը»,-ասաց Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Փաշինյանին. «Ձեր ելույթը հակասում էր Ձեր իսկ խոսքին, խոսքի ազատությունը ոչ միայն իշխանությունը պիտի պահպանի, այլև ընդդիմությունը»:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է երկրի ամբողջ տարածքում, այդ թվում, սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով նոր մրցույթներ հայտարարել:

Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ:

Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերություններ հիմնել, ինչպես նաեւ ռադիոընկերությունների սփռման տարածքները մեծացնել:

Այս նախաձեռնությամբ Հայաստանի տարածքում ավելանում է հանրապետական սփռման երեք ռադիոընկերություն:

Առաջարկվում է ստեղծել մեկ ռադիոընկերության ժամանցային ուղղվածության, մեկ ռադիոընկերություն՝ երաժշտական ուղղվածության, մեկը՝ երիտասարդական ուղղվածության, 10-ը մասնավոր ընկերություն՝ ընդհանուր ուղղվածության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ