18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քրիստոսի պայմանը

«Տե՛ր, ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա» (Հովհաննես 13:9)

Քրիստոսի խոսքերի ու պատգամների մեջ երկու իմաստ պետք է փնտրել. մեկը՝ կարևոր, մյուսն ավելի կարևոր։
Առաջին պատգամն այս հատվածի, որ կարևոր է, Քրիստոսի նկատմամաբ խոնարհություն է. երբ թույլ ենք տալիս, որ Տիրոջ կամքը կատարվի, նույնիսկ եթե չենք հասկանում դրա իմաստը։

Ավելի կարևոր իմաստն այն է, որ երբ Պետրոսը չի ցանկանում թույլ տալ, որ Քրիստոս լվա իր ոտքերը, իսկ Հիսուս ասում է, որ եթե չլվանամ Ինձ հետ բաժին չես ունենա։ Ապա Պետրոսն ասում է, որ Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլ իմ ձեռքերս ու գլուխս էլ լվա։ Իսկ Հիսուս պատասխանում է, որ միայն ոտքերը բավական է։

Բնական է, որ այստեղ Մկրտության մասին է վկայում։ Առանց Մկրտության չկա քրիստոնեություն։ Ավանդույթն այնպիսին էր, որ մարդը հյուր գնալիս սովորաբար լվանում էր մարմինը, իսկ հյուրընկալվելիս բավական էր լվանալ միայն ոտքերը։ Ոտքերը լվանալը պայման էր տուն մտնելու։

Այսօր մենք եկեղեցի ենք մտնում Մկրտությամբ՝ «ոտքերը լվանալով»։ Սրանով Աստվածային սրբության ենք հաղորդակից լինում։ Հավատքի տուն մտնելու պայմանը հոգու մաքրություն է, ինչը և մեզ առաջարկում է Քրիստոս։

Ես չեմ ուզում պնդել, թե նա ով մկրտված չէ, հավատք չունի, բայց եթե կա հավատք ու հնարավորություն, ապա պետք է քայլենք սրբության ճանապարհով։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ