19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովուրդը դա զգացե՞լ է

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ ինչպիսին է իրավիճակը Արմավիրի մարզում կարկուտից հետո: ՛՛Մենք օժանդակություն ցուց տվեցինք, ժողովուրդը դա զգացե՞լ է՛՛,-հարցրեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության որոոշուներով սահմանվել են առաջնահերթությունները: Արմավիրցիներին հատկացվել է 50 հազարական դրամ, իրականացվել են զբաղվածության ծրագրեր, իսկ հողօգտագործողներին էլ լրացուցիչ աշխատուժ ներգրավելու համար միջոցներ են հատկացվել : ՛՛Բավական հաջողված  ծրագրեր էին՛՛,-եզրակացրեց նախարարը:

՛՛Դա ձեր գնահատականն է, իսկ ինչպիսի՞ն է ժողովրդի գնահատականը՛՛,-հետաքրքրվեց Տիգրան Սարգսյանը: Արտեմ Ասատրյանն էլ նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքացիերի կողմից ևս արդյունավետ են գրանցվել այս ծրագրերը: Վարչապետը նախարարին հորդորեց ուսումնասիրության արդյունքները հրապարակային դարձնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ