23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հենրիխին էլ «փչացրին» /տեսանյութ/

«Շատերը վիճարկում են` Հենրիխ Մխիթարյանը պետք է ընդուներ  պարգևը, կա՞մ չընդուներ: Կարծում եմ` պետք է ընդուներ,  և կեցցե՛  պարգևատրողը , կեցցե՛ նաև ստացողը` Հենրիխ Մխիթարյանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Բանաստեղծի խոսքով` պետության բարձրագույն պարգևը մերժելը հավասարազոր էր` մերժել ուսերին կրող դրոշը:

Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում երեկ՝ մայիսի 28-ին տեղի է ունեցել Հանրապետութեան տոնի առթիվպետական պարգևների եւ կոչումների շնորհման արարողությունը: 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է առաջին աստիճանի շքանշանով:

Նա պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Մխիթարյանը պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինքը շատ հպարտ է ՀՀ նախագահի կողմից պարգեւ ստանալու կապակցությամբ։

Ավելի ուշ համացանցում տարաբնույթ քննարկումներ են զարգացել:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ