25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղաչում ենք հրաժարվեք. կրքեր եկեղեցու շուրջ

Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ մեր եկեղեցու ղեկավարությունը սկսելու է խորհուրդներով «ուղղորդել»-«ղեկավարել» կամ թե արդեն «ուղղորդում» է ամերիկյան մի գործակալությւոն:

Միթե մեր սուրբ Հայրերը երբևէ խորհուրդ տվե՞լ են կասկածելի օտարից խորհուրդ հարցնել, եթե ոչ միայն իրենցից` Հայրերից և հավերժ կենդանի Աստծուց` Քրիստոսից.

ԱՇԽԱՐՀՆ Է ՀՈԳԵՎՈՐԻՑ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՎ Ո’Չ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ
Միթե Ավետարանից ավելի լավ խորհրդատու կա՞ տիեզերքում. սակայն նման կարծիք ստեղծողը, թե իբր կա, հայտնի է, որ միայն մեկն է լինելու` սատանան, ում մասին Փրկիչն ասաց. «Նա սկզբից էր ստախոս ու մարդասպան»:
Հնարավոր չէ՞ր, որ նախ եկեղեցու հետիններիս հարցնեիք թե. «Ավետարանի Աստծո Միածին Քրիստոսից վեր մի իմաստունի ենք գտել, որ մեզ խորհուրդ տա, մեզ ղեկավարի:

Կաթողիկոսի գլխին կաթողիկոս լինի Քրիստոսի փոխարեն: Այնպիսի բանեեր գիտի, բացի Քրիստոսի ուղիղ Ավետարանից: Հետիններդ ի՞նչ կարծիքի եք»:

Եվ եկեղեցու մանուկներս տեսնելով որ հարցը պարզ է, Տիրոջ Հոգով պիտի բարձրաձայնեինք-աղաղակեինք. «Ով մեր եկեղեցու վեհեր, զորավոր ու հարգարժան նվիրյալ անձեր, հովիվներ Հայոց հոտերի, մի’ մոլորամիտվեք և մի’ խաբվեք մեծ Խաբողից, որովհետև կաթողիկոսից, մեր արժանավոր հոգևորականներից վեր միայն ճշմարիտ Քրիստոսն է, ում մեր սուրբ Հայրերից սկսած լավ եք ճանաչում: Միթե դուք ևս այս ուղղությունը ՄԻՆՉև ԱՅՍՕՐ չէի՞ք սովորեցնում ամենքին: Պահ առաջ հրաժարվե’ք այդ «նոր իմաստուն»-ից, կեղծ «լուսատու» հավելումից, որով սատանան է որոգայթ սարքել ձեր առաջ և ձեզնով` մեր առաջ:

Ձեր և մերը հոգու Արեգակն է` ՔՐԻՍՏՈՍ, հավերժ կենդանի, որ Խաչվե’ց մեզ համար, և ոչ թե ձեզ գոնե դեռ արտաքնապես արդեն խաբած այդ նոր հավելում սուտ տերը, որ մեր ընտիր հոգևորականների ստվերն էլ չարժե: Նրա՞ն միթե թույլ պիտի տանք որպես եկեղեցու վրա երկրորդ տեր: Երբ Տերն ասաց. «Երկու տիրոջ անհնար է ծառայել»:
ՀԱՐԳԵԼԻ’ ՎԵՀԵՐ, ԱԶՆՎԱՍԻՐՏՆԵ’Ր, պահ առաջ Ե’Տ ԴԱՐՁԵՔ ԱՅԴ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՑ:

Մեր ՄԻԱՄԻՏ ՈՒ ՉԱՐՉԱՐՎԱԾ ժողովրդին ինչու՞ հանիրավի ներքաշեք կամ քարշ տաք այդ որոգայթի մեջ, որ սատանան է պատրաստել մեր սուրբ եկեղեցին այլասերությամբ պղծելու ու ավանդները ավերակելու նպատակով:
Եվ ըստ գրվածքի. «Տիրոջ փոքրերիս մի’ արհամարհեք, մի’ անտեսեք լսել»- Տերունական Խրատն է, որ օգտակար է, և տա’ Աստված, և աղաչում ենք այդպես անեք և չմերժե’ք մեր խնդրանքը:

Աղոթում ենք ձեր ու մեր` հավատացյալ ժողովրդի` օտար այդ որոգայթից ազատագրվելու համար` ԱՄԵՆԱՀԱՂԹ ՔՐԻՍՏՈՍՈՎ: Ամե’ն:

Մաքսիմ Ոսկանյան
բանաստեղծ-թարգմանիչ

Հիշեցնենք, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ընթացքի մեջ է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագիրը, որի որոշակի փուլում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին խորհրդատվություն է ապահովելու նաև նշանավոր «Մըք Քենզի» ընկերությունը: Այս մասին արձանագրված է Գերագույն հոգևոր խորհրդի վերջին մի քանի հաղորդագրություններում: Հայ Եկեղեցու բուն կառավարման հետ սա բնավ առնչություն չունի, ընկերության կողմից հետազոտման փուլում խորհրդատվություն է մատակարարվելու, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կազմակերպել Եկեղեցու կառավարումը, այս մասին տեղեկացրել են Մայր Աթոռի մամլո դիվանից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ