19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անժելա Ստեփանյանը՝ զինվորներին. զորամասը ցնցված էր /տեսանյութ/

«Արցախում կայացած մեր համերգը աննախադեպ էր: Հրամանատարը փաստեց այդ մասին: Անգամ ճաշարան չէին գնում զինվորները և անձրևի տակ մասնակցում էին համերգին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը, ով բարեգործական ծրագրերով հանդես է գալիս նաև Հայաստանում:

Մայիսի 14-ին  Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանի  և «Սոսե մայրիկ» հիմնադրամի՝ նախագահ Մարիամ Ստեփանյանի նախաձեռնությամբ  կայացել է համերգ Քարվաճառի զորամասում:

« Հինգ ամիս է Հայաստանում եմ և շարունակում եմ հավատարիմ մնալ սկզբունքներիս: Ես բեմահարթակ եմ տրամադրում, բացահայտում եմ շնորհալիներին: Իսկ զինվորը ինձ համար այլ արժեք է ու այսօր  ես տեսա, որ զինվորը միայն հոգևոր սննդի պահանջ ունի: Զինվորները ամեն բան ուտում են, բայց այցելությունը ու ջերմությունը նրանց շատ է անհրաժեշտ»:

«Երեխեք ջան, որ Ձեր մամաների հետ խոսեք, ասեք, որ Անժելա Ստեփանյանն էր եկել իրենց փոխարեն Ձեզ գրկելու: Իրենք շատ կուրախանան, որ դուք այսօր պարում եք»,-զինվորներին է դիմել Անժելա Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ