19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե հանցագործություն է եղել, պետք է պատժվի.ՊԵԿ նախագահ

«Եթե հանցագործություն է եղել, կատարած անձը պետք է պատժվի»,-ա յս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Բավրայի մաքսակետի պետի ձերբակալությանը:

«Պետք է ամեն մարդ հասկանա, որ պետք է աշխատել այսօրվա պահանջներին եւ օրենքին համապատասխան, եթե որոշակի պահանջներ խախտվում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն, Եթե հանցագործություն է եղել, կատարած անձը պետք է պատժվի»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ առեւտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մայիսի 25-ին ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ