23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ուզում են իրենց շահերն առաջ տանել»

«Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ կարդինալ փոփոխություններ են մեզ սպասվում: Մանավանդ 2018-ից հետո ԱԺ-ի դերակատարումը էլ ավելի կավելանա.  դա կլինի այն մարմինը, որի վրա կընկնի ամենակարևոր որոշումները կայացնելու պարտականությունը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:

 Վերջինս շեշտեց՝ առանձնապես դրական սպասելիքներ չունի:

«ԱԺ-ում հիմնականում գործարարներն են ու  օլիգարխները, որոնց մեծ մասը ընդգրկված է ՀՀԿ խմբակցությունում: Այդ մարդկանց շահերը չեն համապատասխանում մեր երկրի շահերին. նրանք ուզում են իրենց շահերն առաջ տանել:  Եվ ինչպես ասացի, 2018-ից հետո  ավելանալու են  խորհրդարանի, պատգամավորների լիազորությունները, այդ թվում՝ հենց   վերը նշվածների լիազորությունները: Հետևապես, ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ որևէ փոփոխության պիտի սպասենք: Ամեն դեպքում, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք»,- նշեց Տիգրան Ավինյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ