25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սուքիաս Ավետիսյանն էլ կաշխատի որևէ պաշտոնում» (տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզում  էր ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը: Նրանից Henaran.am-ը փորձել է պարզել, թե կուսակցությունն ինչ է  որոշել ու ինչքանով են հիմնավորված այն խոսակցությունները, որ  նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դառնալու է մարզպետ կամ փոխնախարար:

ԱԺ նախկին նախագահը հավաստիացրել է, որ կուսակցությունը անգործ չի թողնելու Սուքիաս Ավետիսյանին.  «Բնականաբար, ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաեւ մենք պետք է կարողանանք որեւէ կերպ ոգեշնչել նրանց: Բնականաբար, Սուքիասն էլ կաշխատի որեւէ պաշտոնում, կարծում եմ` հնարավորության դեպքում մի բան կտանք: Սուքիասը լավագույն հանրապետականներից մեկն է»:

Իսկ  Henaran.am-ի այն հարցին, թե ոգեշնչելու է նաև Մարտուն Գրիգորյանին.  Գալուստ Սահակյանը նախ շեշտեց, որ Մարտուն Գրիգորյանը  ՀՀԿ-ական չէ, թեև նշենք, որ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում մոտ 10.000 քվե էր ստացել:

«Մարտունն ամենատաղանդավորն է, բայց ՀՀԿ-ական չի: Փոխնախարարի պաշտոն տալը միայն խոսակցություն է: Մենք կուսակցության մեջ պայքարում ենք, չենք քննարկում, թե ում ինչ պաշտոն ենք տալիս: Պաշտոնները ժամանակավոր գործողություններ են: Մարդը պետք է կարողանա հստակ կանգնել ժողովրդի կողքին»,- նկատեց Գալուստ Սահակյանը:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ