28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իրենց թվում է՝ կարող են սարեր շուռ տալ» /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է՝  «Ելք»  դաշինքը ԱԺ-ում առանձնապես ոչ մի  փոփոխություն  անել չի կարողանա:

«Փոփոխություններ անելու համար նախ հարկավոր է օրիենտացիոն հարց առաջ քաշել, որպեսզի աջակցություն լինի, այդ թվում՝ ֆինանսական: Կառույցներ ստեղծելու, փոփոխություններ անելու համար գործիքներ, ֆինանսներ են հարկավոր: Իսկ ֆինանսներ կարող ես ունենալ այն դեպքում, եթե ունես գործընկերներ կամ ՌԴ-ում կամ արևմտյան երկրներում: Իսկ «Ելք»-ը օրիանտացիոն հարցեր չի դրել, դրսից աջակցություն ստանալ չի կարող, ներսից ևս», – Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգը:
Վերջինս շեշտեց՝ եթե այսպես շարունակվի, «Ելքը» կունենա այն կարգավիճակը, որն ունի այժմ:

««Ելք»-ում կենտրոնացած են երիտասարդ ուժեր: Իրենց թվում է՝ կարող են սարեր շուռ տալ,  խելոք են, իսկ ուրիշները չէին կարող.  դրա համար էլ նրանք ուղղակի հաջողություն չեն ունենա», – նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ