20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Լա Բոհեմ» բալետի պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը

Մայիսի 29-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան՝ նվիրված Շառլ Ազնավուրին:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ՌԴ վաստակավոր արտիստ Կոստանտին Օրբելյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Վերջինս բալետի սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է: Նա ասաց, որ  Ռուդոլֆ Խառատյանն էլ հավելեց, որ բալետը կմտնի օպերային թատրոնի խաղացանկ: «Դեռ մանկուց բոլորս գիտենք Շառլ Ազնավուրին, նա այն երևույթն է, որ ճեղքել է ժամանակը և դարձել հավերժություն իր արվեստով: Այդ արվեստը բաղկացած է Ազնավուրի ֆիզիկական կերպարից, իր յուրահատուկ ձայնից, երգերի փիլիսոփայական խոսքերից ու երաժշտությունից»:

«Ընտրվել են Ազնավուրի այն գործերը, որոնք, իմ կարծիքով, համապատասխանում են բալետային ներկայացման ներքին դրամատուրգիային: Պետք է ընդգծեմ, որ երգերն ընտրելիս, սցենարը գրելիս խորհրդակցել ենք նաև շանսոնյեի հետ»,-նշեց Ռուդոլֆ Խառատյանը: Նա հավելեց, որ բալետային շարժումները գրեթե նույնն են մնացել, սակայն փոխվել են տեմպը, ռիթմը, արտահայտչամիջոցները:

Բալետի պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը: «Լա Բոհեմ»-ի առաջնախաղն ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ