25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրեշտակները դիմում են մեզ

«Ով գալիլիացիներ, ինչո՞ւ եք կանգնած նայում երկնքին. այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը»: (Գործք1.11)

Հիսուս համբարձվեց երկինք և Իր հետ երկինք տարավ մարդկային բնությունը: Ահա, թե որն է մարդու իրական կոչումը: Մարդ, որի պատկերը և առաքելությունն այսօր աղճատված և նյութականացված է, սակայն Քրիստոս մարդկային բարձր կոչումն իբրև շնորհ վերադարձնում է մեզ:

Հիշենք՝ Գործք Առաքելոցում հրեշտակներն ինչ ասացին առաքյալներին` ինչու՞ եք ձեր հայացքները բարձրացրել երկինք, Հիսուս ինչպես որ վերացավ երկինք, մի օր էլ պիտի գա այնպես, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը: Եվ այդ նույն հրեշտակներն այսօր դիմում են մեզ ասելով՝ ի՞նչ եք կանգնած նայում երկրին, հայացքներդ բարձրացրեք երկինք և նայեք Աստծո աջ կողմում նստած Քրիստոսին, Ում օրինակի մեջ է ձեր իրական կոչումը և առաքելությունը։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ