29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ իրարանցում ՀՀԿ-ում. Իրատես

arm147707095588-2

Մինչ Երեանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ Էլ ունի անցկացնելու։ Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սևեռված Է քաղաքային նոր իշխանության ձևավորման, հատկապես ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա։

Ճիշտ Է, սա խորհրդարանի գրավչությունը չունի, բայց պակաս հետաքրքրություն չի ներկայացնում ցուցակագրված 195 թեկնածուների համար։ Մինչ այդ հիշեցնենք, որ, ըստ ԿԸՀ-ի, ՀՀԿ-ն ավագանիում ունենալու Է 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը 14, «Երկիր ծիրանի» կուսակցությունը 5։ Այսինքն, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել Է 71,25 տոկոս կամ 240034 ձայն, «Ելք» դաշինքը 21 տոկոս կամ 70730 ձայն, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը 7,75 տոկոս կամ 26107 ձայն։

«Ելքը» հայտարարել է, թե ովքեր են ավագանու իր անդամները, և այստեղ ներքին խմորումներ չկան, «Երկիր ծիրանի»  կուսակցության գործերը դեռ շատ խառն են, հայտնի չէ, թե ինչ որոշման կհանգի Զարուհի Փոստանջյանը կվերցնի՞ մանդատը, թե՞ ոչ: Մեծ իրարանցում է ՀՀԿ-ում: Եթե մյուսների պարագայում  ցուցակից ամեն ինչ պարզ էր, այսինքն առաջին տասնյակում ընդգրկվածները դառնալու են ավագանու անդամներ, ապա ՀՀԿ-ի պարագայում դեռ անակնկալներ կլինեն:  Թերթի տեղեկություններով, մեծ թվով մարդիկ են վայր դնելու մանդատները, մինչեւ 46-ը եղած մարդկանցից նվազագույնը քսան հոգի ավագանու անդամ չի դառնա: Սա 46-ին հաջորդող թեկնածուներին լուրջ հույսեր է ներշնչել: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում : 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ