20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Փայլուն օպերացիա». Հրապարակ

Թերթը ներկայացնում է խմբագրություն եկած տղամարդու ներկայացրած փաստերը, թե ինչ են բերել իր գլխին:

Այն ժամանակվա պաշտպւսնության նախարար Սեյրան Օհանյանի ու ռուսաստանաբնակ մեծ ավանտյուրիստ Անդրանիկ Նիկողոսյանի միջեւ 2008թ. հուլիսին ձեռք էր բերվել համաձայնություն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ «Արցախյան ազատամարտում զոհված եւ վիրավորված ազատամարտիկների ընտանիքների համար 100 առանձնատուն» ծրագիրն իրականացնելու մասին։ Թերթի զրուցակիցը նշեց, որ այդ 100 առանձնատներից մեկն էլ իր՝ լուսանկարում պատկերված կիսակառույց ավերակն է։

«Սկզբում իմացանք, որ Սեյրան Օհանյանը Նիկողոսյանի ղեկավարած կազմակերպությունից վերցրել է 50 հազար ԱՄՆ դոլար ու Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում մի առանձնատուն ձեռք բերել իր կնոջ եղբոր համար։ Դե, ասացինք՝ ոչինչ իր փայը կվերցնի ու կանցնի մեր գործերին։ Հետո տեսանք, որ երեք առանձնատուն են կառուցում Օհանյանի տիկնոջ հայրենի Կոթի գյուղում՝ նրա հարազատների համար, որոնք ոչ մի կապ չունեին ազատամարտի հետ։ Դե, ասացինք՝ լավ, գոնե դրանից հետո կանցնեն մեր գործերին։ Բայց հետո հասկացանք, որ այդ հարյուր առանձնատան փողերն էլ մեջ-մեջ արեցին, ընդամենը 14 տուն կառուցեցին, այն էլ՝ այնքան թերություններով, որ մինչեւ հիմա մարդիկ դատուդիվանի մեջ են»։

Իսկ Նիկողոսյանի հետ այդ «փայլուն օպերացիան» իրականացնելու համար նրան մեդալներով էր պարգեւատրել Օհանյանը, անվանական զենք նվիրել։ Անդրանիկի տասնյակ աշխատակիցներ եւս մեդալներ են ստացել Օհանյանից։

«Փաստորեն, ավելի շատ մեդալ են ստացել, քան տուն են կառուցել։ Իսկ վերջերս էլ Սեյրան Օհանյանը, առանց անհարմար զգալու, մեր երկրի թերություններից էր խոսում ու անարդարությունների հանդեպ իրեն անհաշտ պայքարող ներկայացնում: Սկզբում մտածեցի իսկական պահն էայս ամենի մասին բարձրաձայնելու. որպեսզի ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Օհանյանի իրական դեմքը ցույց տայի ընտրողներին, բայց հետո մտածեցի, որ կասեն իշխանությունների պատվերն եմ կատարում, այն դեպքում, երբ ես շատ դժգոհ եմ նաեւ մեր իշխանություններից, որ մինչեւ հիմա անտուն եմ ու մնացել եմ այդ ժուլիկների հույսին»,– անդադար պատմում ու բորբոքվում էր զրուցակիցը։

«Ասում են՝ այս օրերին Անդրանիկ Նիկողոսյանը Ռուսաստանից վերադարձել է, բայց ոչ իր կամքով՝ ուղղակի թւսքնվել է Հայաստանում՝ իր պահանջատերերից։ Իբր թե նաեւ լուրջ գործարար է ու ՌԴ Մոսկվայի մարզի Սերգեեւ Պասադ բնակավայրում խոշոր ձկնաբուծական համալիր է կառուցում։ Բայց երբ իմ ծանոթներից մեկին խնդրեցի, որ գնա տեղում նրան գտնի ու իմ տան ճակատագրով հետւսքրքրվի, ասացին, որ այդ օբյեկտը չի գործում, շինարարությունն էլ դադարեցված է, ու օբյեկտն էլ նոր տեր ունի։ Ու երբ պահակը լսել է Անդրանիկի անունը, գոռացել է, թե այստեղ այդպիսի մարդ չկա, ու որ նա ոչ մի կապ չունի այս օբյեկտի հետ, թողեք հեռացեք։

Բայց, գալով Հայաստւսն, այստեղ էլ, ասում են, լուրջ խնդիրներ ունի. էլ պարտքեր, էլ հակաօրինական բազմաթիվ բաներ։ Իմացա նաեւ, որ իր նախկին աշխատակիցն Արարատի եւ Վայոց Ձորի դատարան՝ 71.400 ԱՄՆ դոլարի հայց է ներ
կայացրել Նիկողոսյանի դեմ, որ խարդախությամբ իրենից այդքան գումար Է շորթել։

Իսկ այս օրերին Նիկողոսյանը նկարվում է՝ էլ նախագահական նստավայրի դիմաց, Էլ Աժ-ի ու կառավարության շենքերի մոտ, ու այստեղ-այնտեղ հայտարարում, թե եթե կարող են, թող իրեն բռնեն ու պատժեն, ու որ ինքն այդ բոլոր շենքերում հովանավորներ ունի։ Բայց պարզել ենք, որ այդ շենքերից եւ ոչ մեկում նա ընդունելության չի արժանանում, ուղղակի փորձում Է դրանով ճնշում գործադրել դատարանի ու իր պահանջատերերի նկատմամբ, որ իրենից զգուշանան ու հեռու մնան: Զարմանում եմ, թե Արցախի անկախության համար պայքարած ու հաշմանդամ դարձած Սեյրան Օհանյանն ինչպես կարող էր Նիկողոսյանին պարգեւներ տալ, երբ նա մշտապես հայտարարում է, որ Հայաստանին անկախություն պետք չէ, ու պետք է մտնենք ՌԴ կազմի մեջ»: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ