25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում տեղեկատվության ազատության մասին օրենքը բազմաթիվ թերություններ ունի

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում մի շարք փոփոխություններ են նախատեսվում, որոնք այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացվեցին: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ միասնական էլեկտրոնային հարթակի գաղափար կա, որը քաղաքացիներին ու կազմակերպություններին թույլ կտա հարցումներ հղել ու անհրաժեշտ տեղեկությունները ստանալ. «Հիմնական խնդիրը հետևյալն է. ապահովել Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքը, ինչպես նաև նպաստել, որպեսզի տեղեկատվության ազատությունը ծառայի պետական կառավարման արդյունավետ համակարգին, ինչու ոչ՝ նաև որպես հակակոռուպցիոն գործիք»,-նշեց նա:

«Կառուցվածքային առումով նոր օրենքի նախագիծը շատ նման է գործող օրենքին, օրենքի անունն էլ է նույնը, ծավալը` եւս: Բազմաթիվ հոդվածներ անփոփոխ են մնացել, սակայն կա մի գլխավոր տարբերութուն, թե ինչպես պետք է պետական մարմինները տրամադրեն անձանց պաշտոնական տեղեկություններ: Երկրորդ փոփոխությունը, որը եւս  կարեւոր է, թվայնացման անհրաժեշտությունն է, որը պետք է կիրառվի»,-ասաց Համբուրգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը: Ըստ նրա՝ 2003 թվականին Հայաստանում ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը շատ թերություններ ունի, որոնք, սակայն, համակարգման հետ են կապված:

Լուսանկարը` panorama.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ