19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք ի՞նչից եք անհանգիստ, պարո´ն Բադալյան. վարչապետ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձավ Կոռուպցիայի կանխարգելման և հարցերով մարմնի ստեղծման նախագծին:
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը  նշեց, թե  նախագծով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կառուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ պահպանմանը և այլն:

Այս մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ: Նախագծով պարտադիր հայտարարագրում է նախատեսվում նաև այն հանրային ծառայողների համար, ովքեր, թեպետ, բարձրաստիճան պաշտոնյա չեն, սակայն իրենց գործունեությամբ ընդգրկված են ռիսկային գոտում՝ գնումների գործընթաց, քննիչներ, դատախազներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի փաթեթի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև ներկայում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արթուր Հովհաննիսյանը խնդրեց նրան ճանաչել որպես նախագծերի համահեղինակ և ԱԺ-ում հիմնական զեկուցող նշանակել հենց նրան:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկօրյա ժամկետ խնդրեց՝ հստակություններ մտցնելու ու իրենց ներկայացրած առաջարկությունների ճակատագիրն իմանալու համար, ԿԲ նախագահն էլ խնդրեց իրենց կարծիքներն էլ հաշվի առնել:

«Շատ լավ, անհանգստացան բոլորը, երկու օր ժամանակ», -ասաց Կարեն Կարապետյանը:
Միջամտեց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և ասաց, որ իրենց էլ է ժամանակ պետք: «Դո՞ւք ինչից եք անհանգիստ, պարոն Բադալյան»,- հարցրեց Կարեն Կարապետյանը: «Անհանգիստ չենք, ուզում ենք աջակցենք»,- արձագանքեց Մանվել Բադալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ