24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոքրիկը հաղթահարում է ծանր հիվանդությունը, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11-ամյա  Արթուր Մալոյանի մոտ հինգ տարեկանում հայտնաբերվել է յունինգի սարկոմա: Նրա մոտ կատարվել է քիմիաթերապիա և ճառագայթահարում, սակայն այդ ամենը  օգուտ չի տվել և փոքրիկի աջ ոտքը անդամահատել են: Օջախներ են հայտնաբերվել նաև թոքերում, շարունակել է ստանալ ութ քիմիաթերապիա, որին գումարային աջակցություն են ցուցաբերել ՛՛Նվիրիր կյանք՛՛ հիմնադրամը և Բուժական համայնքը: Կարծես ամեն ինչ ավարտված է եղել, երեխան ապրել է բնականոն կյանքով, ու նորից  սարսափելի հիվանդությունը հիմա էլ գլխում է սկսել գործել: Կատարվել է վիրահատություն,  և պետք է ստանա հերթական քիմիաթերապիան ու ճառագայթահարումը: Հայաստանում կետային ճառագայթահարում չի արվում, և մասնագետները խորհուրդ են տվել անհապաղ տղային տեղափոխել Եվրոպա:  Գերմանիայի Դաշնությունից ստացել են հրավեր, և սկզբնական հետազոտության և բուժումն սկսելու համար նրանց անհրաժեշտ է 12 000 Եվրո գումար: Ընտանիքն այլևս հնարավորություն չունի որևէ տեսակի բուժում իրականացնելու: Վեց տարիների ընթացքում բոլոր հնարավոր և անհնարին միջոցները սպառվել են: Այն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել Արթուր Մալոյանին, նրա հոր՝ Էդգար Մալոյանի անունով Արդշինբանկում բացվել են հաշվեհամարներ՝

2473701247000050 ՀՀ դրամ;                                                                           

2473701247000080 ԱՄՆ դոլար;

2473701247000060 Եվրո;

2473701247000070 ՌԴ ռուբլի;

SWIFT:ASHBAM22:

Էդգար Մալոյանի հեռախոսահամարն է՝ +37498 990 453:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ