20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպես կլինի Քրիստոսի երկրորդ գալուստը

Քրիստոս Իր հրաշափառ հարությունից հետո 40 օր երևաց Իր աշակերտներին՝ նրանց հետ խոսելով Աստծո արքայության մասին:

Քառասուներորդ օրը, վերջին անգամ այցելելով նրանց, Հիսուսը վերստին բացատրեց Իր աստվածային տնօրինությունների խորհուրդը, որի վկան ու մասնակիցը եղան նրանք, և պատվիրեց մնալ Երուսաղեմում մինչև Պենտեկոստեի օրը, երբ կիջնի Սուրբ Հոգին և բնակվելով նրանց մեջ՝ կառաջնորդի իրագործելու իրենց առաքելությունը ողջ աշխարհում:

Այնուհետև Իր աշակերտների հետ Քրիստոս բարձրացավ Ձիթենյաց լեռը, որտեղ օրհնեց նրանց: Եվ մինչ օրհնում էր, բոլորի աչքի առջև բարձրացավ երկինք, և ամպը ծածկեց Նրան: Աշակերտներն ապշահար դեպի երկինք էին նայում, երբ երևացին երկու ճերմակազգեստ մարդիկ և ասացին. «Ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկինք: Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրան երկինք գնալիս» [Գործ. 1.9-11]:

Այս խոսքերով հրեշտակներն աշակերտներին հիշեցրին աշխարհի վախճանին Քրիստոսի երկրորդ գալստյան մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ