19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարգ ու կանոն կբերեն. վարչապետը տարբերվող մոտեցում է առաջարկում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին: Նա նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այս ծրագրի գործողությունների միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սաիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի քսանյոթին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ:

«Այս ծրագրի մեջ մենք խիստ հետևողական ենք լինելու, և այն կրելու է շարունակական բնույթ»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը: Նա հայտնեց, որ առաջարկում են համայնքներում աղբահանության և սանիտարական տեսուչների ինստիուտը:

Սրա հետ կապված՝ վարչապետը մի շարք հանձնարարակններ տվեց Տարածքային կառավարման զարգացման և Ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին: «Մենք համայնքներին առաջակում ենք, որ դնեն սանիտարական տեսուչների ինստիտոտ, ձևը թող իրենք մտածեն, որը հստակ խաղի կանոններ, նորմեր է սահմանում, բյուջե չի պահանջում: Բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են լինելու, որոնք կիրառվելու են, որոնց մի մասը գնալու է այդ տեսուչների բարձրացմանը, մյուս մասը՝ սանիտարական մաքրման գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիներին բերենք համապատասխան ցիվիլ դաշտ: Ես կարծում եմ, որ տրամաբանկան է, բյուջեից գումար չի պահանջում, ասում ենք՝ այ սա, սա, սա չի կարելի, եթե կատարվում է, վճարելու ես, և այդ տեսուչները համ կարգ ու կանոնը կբերեն, համ լրացուցիչ բեռ բյուջե վրա չի լինի»,-ասաց վարչապետը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ