25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպիտակցի Հայկոյի երգը շոկի է ենթարկում թուրքերին ու ադրբեջանցիներին /տեսանյութ/

Սպիտակցի  Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը համացանցային հիթ է դարձել: Այդ երգը youtube.com-ում այս պահին ունի 33,444,274 դիտում: Դիտումներն ամեն վայրկյան  աճում են:Պարզվում է՝ «Մի գնա» երգը  վերջին շրջանում դարձել է համացանցում ամենաշատ  դիտված ու լսված երգը, ավելին,   համացանցում միմյանց հաջորդելով հայտնվում են  այս երգի քավեր տարբերակները: 

Համացանցում հայտնված տեսանյութերը փաստում են՝ այս երգը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ հատկապես հարևան Թուրքիայում ու Ադրբեջանում: Բազմահազար վիդեո- ֆլեշմոբեր են տարածվել Ինսթագրամում, որի առանցքում  Սպիտակցի  Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգն է:

Պարզվում է՝ այս երգը դարձել է Թուրքիայում ամենաշատ փնտրված երգերից մեկը, ավելին, թուրքերը թարգմանել են այս երգը ու երգում են ակումբներում, փաբերում, մեքենաների մեջ… Բազմաթիվ թուրքերի ու ադրբեջանցիների   համար էլ սա հիստերիայի առիթ է դարձել. որոշ բլոգերներ ակտիվորեն  հոլովակներ են տարածում՝ այդ կերպ պախարակելով ու անարգանքի սյունին գամելով նրանց, ովքեր հայ երգիչների երգն են պրոպագանդում  ու այն լսում հասարակական վայրերում: 

33  միլիոնից ավելի դիտում  ունեցող  այս երգն  առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենա նաև տեսահոլովակ: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել լսել համացանցում հիթ դարձած այդ երգը կարող են լսել հենց հիմա և այստեղ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ