25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ կոշտ խաղի կանոններ

Կառավարության այսօրվա նիստին նախքան նիստի օրակարգին անցնելը վարչապետը սկսեց հանձնարարականներից: Նա անդրադաձավ հարկային պարտավորությունների կատրաման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին:

«Կատարված ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առակ է սնանկության ավելի, քան 2100 վարույթ: Չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավորէ  կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանաքային միջոց: Սնանկության կառավարիչների գործունեությունն  արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար»,-ասաց վարչապետն ու նկատեց, որ ստեղված իրավիճակը պայմանավորված է վարչարարության կազմակերպման, թե օրենսդրության, թե սնանկության բնութագևիչների բացահայտման, թե այլ խնդիրներով:

Խնդրահարույց է նաև այն, ըստ վարչապետի, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված: Հաշվի առնելով ասյա մենը՝ վարչապետը անձնարարեց ՊԵԿ նախագահին 2 ամիսների ընթացքում ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնաձանգման և ծանուցման ինստիտուտի, նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն, միաժամանակ ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ-ի գործիքակազմ:

Երկրորդ կետով նա հանձնարարեց այս առաջարկները ներկայացնելու հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:

վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարողին 2 ամսվա ընթացքում ուսումնասիրել ու ներկայացնել «Սնանակության» մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկներ, անդրադարձ կատարել սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացմամբ և այլ առաջնահերթ հիմնախնդիրներին: Նաև հանձնարարվեց ուսումնասիրել ԴԱՀԿ-ի կողմից հարկային վարույթի տևողության և այլ գործնական օրենսդրական խոչընդոտները ու  դրանց վերացման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել Կառավարության աշխատակազմ:

«Չափազանց կարևոր աշխատանք է սա, որովհետև իրականում մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք պրակտիկորեն սնանկացման գործընթացի մեջ շատ քիչ, եթե նույնիսկ ունենք օրինակներ առողջացման, բայց ընդհանարպես դա դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ