16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկու տարի պատանդ եմ եղել. գնդապետը բանտից շտապում է Ազատության հրապարակ/տեսանյութ/

Րոպեներ առաջ Վարդաշեն  քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Գնդապետը բանտից դուրս եկավ ծաղիկները ձեռքին, որոնք նվիրեց իրեն դիմավորելու եկած կանաց եւ աղջիկներին, լրագրողներին:

«Իմ աճեցրած վարդեն են»,-ասաց: Վոլոդյա Ավետիսյանին դիմավորելու էին եկել մարտական ընկերները, ընտանիքի անդամներն ու հարազատները, որոնք ավելի ուշ հասան, քան գնդապետը դուրս կգար ՔԿՀ-ից: Պապին դիմավորելու էր եկել նաեւ թոռնիկը՛ Վոլոդյան, ով ծնվել է նրա կալանավորվելուց հետո: Ներկաները հուզվեցին նրանց հանդիպման տեսարանից: 

Լրագրողների հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ այս պահին պատրաստվում է գնալ Ազատության հրապարակ, որտեղ անժամկետ նստացույց կհայտարարի դատապարտյալների իրավունքների պաշտպանության պահանջով:

«2 տարի պատանդ եմ եղել այս պետության ձեռքին, քանի որ եթե համաներումը եւ վաղաժամկետ ազատման իրավունքը կիրառվեր, երկու տարի առաջ ազատության մեջ կլինեի» ,-հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը: 

Հիշեցնենք, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման: Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ: Մեղադրանքն առաջադրվել էր այն փուլում, երբ Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների հետ Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

18685696_1979428055623185_121957198_n 18741857_1979427855623205_1354107183_n 18679112_1979427872289870_334944505_n 18718434_1979427952289862_1672540240_n 18685562_1979427988956525_712350778_n 18685460_1979427968956527_1002738627_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ