24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի նախագահը հանդիպեց բողոքավորներին

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Բուզանդի եւ Արամի  փողոցների բնակիչներին, ովքեր հավաքվել էին շենքի հարեւանությամբ եւ դատաաստան վանակարկելով պահանջում էին իրենց  հարցին լուծում տալ:

Հիշեցնենք, 2008 թվականին Արամի եւ Բուզանդի փողոցների սեփական տները ճանաչվեցին պետական գերակա շահ ու քանդվեցին։ Քանդված տների տեղը սկսեցին  կառուցել բազմաբնակարան  նոր շենքեր: Այստեղից էլ պիտի , ուր բնակարաններ հատկացվեին նախկին բնակիչներին, սակայն շինարարությունը մինչ այժմ ավարտված չէ։

Բողոքավորները նամակ հանձնեցին նախագահին: Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ հարցը կլուծվի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին ասաց, որ կառավարության համապատասխան նիստում արդեն որոշում է կայացվել ու հարցը քննարկվել է։

 

“Ես պատասխանատու եմ այս վերջին 20 տարիների համար, ոչ միայն վերջին, այնպես որ հանգիստ, ես այդ պատասխանատվությունից չեմ փախչում։ Ձեր հարցը լուծելու ենք, հանգիստ եղեք”,-ասաց նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ