20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դավադրությո՞ւն. Հայկական Ժամանակ

Հայաստանի տնտեսության վիճակին վերաբերող պաշտոնական  պաշտոնական ցուցնիշներն ու պաշտոնական կանխատեսումները, մեղմ ասած, այնքան էլ լավատեսական չեն։

Նախ ցուցանիշների մասին։ Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 4 ամիսներին վե­րաբերող սոցիալ-տնտեսական նախնական տվյալները։ Եվ դրանցից ակնհայտ Է դառնում, որ տար­վա սկզբին գրանցվող փայլուն ու ոգեւորող ցուցանիշներից գրեթե ոչինչ չի մնացել։ Ճիշտ Է. տնտեսա­կան ւսկտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը 4 ամիսների կտրվածքով բավականին բարձր է մոտ 5.7 տոկոս, բայց դա միայն առաջին երեք ամիսների աճերի շնորհիվ։ Մասնավորապես հունվարին ՏԱՑ-ը անցած տարվա հունվարի համե­մատ աճել էր 6.8 տոկոսով, փետրվարին 64 տոկոսով, մարտին 6.7 տոկոսով։ Իսկ ահա ապրիլին, ան­ցած տարվա սույն ամսվա համե­մատ աճը ընդամենը 3.4 տոկոս է

Փաստորեն ապրիլին ՏԱՑ-ի աճի տեմոյը գրեթե կրկնակի նվազել է։

Այդ նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ու գյուղւստնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշներով։ Արդյունաբերությունում ապրիլին արձանագրվել է 4.3 տոկոս աճ։ Սա մոտ 3 անգամ քիչ է նախորդած երեք ամիսների աճերի միջինից։ Հունվարին աճը 11 տոկոս էր, փետրվարի՝ մոտ 20 տոկոս, մար­տին՝ 17 տոկոս։

Տնտեսության մյուս կարեւորագույն ճյուղում՝ գյուղատնտեսությունում եւս վիճակը վատ է: Ապրիլին այստեղ արձանագրվել է 5 տոկոս անկում անցած տարվա համեմատ։ Դա այն դեպքում, երբ հունվարին ու փետրվարին զրոյական աճ է եղել, իսկ մարտին անկումը 3.7 տոկոս Էր։ Ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ նվազել Է նաեւ ԷլեկտրաԷներգիայի արտադրությունը ավելի քան 10 տոկոսով։ Մինչդեռ դրան նախորդած երեք ամիսներին աճը կազմել է միջինը 6 տոկոս։

Իհարկե, կան ցուցանիշներ որտեղ բավական բարձր աճ է եղել՝ մասնավորառւես աոէաւրի եւ ծա– ռայությանների ոլորտներում, հա– մաւղատասխանաբար 14 եւ 10 տո­կոս, սակայն դա կարող է |ինել ՊԵԿ– ի՝ ստվերային շրջանառության դեմ որոշակի քայլերի արդյունք։ Այ­սինքն իրականում աոէաւրի ծավալ– ները չեն աճել, բայց աճել Է շրջա– նւսռության հաշվառումը։

Ակնհայտ Է որ ւսռ|րի|ին տնտեսության մեջ, կամ աոնվազն պաշտոնական ցուցանիշների արձանագրման առումով կտրուկ փոփոխություն Է եղել։ Որն Է դրա պատճառը առայժմ դժվար Է ասել։ Բայց վերջին տարիներին մեր պաշտոնական վիճակագրության մեջ տա­րօրինակ բաներ են տեղի ունենում։ Օրինակ, անցած տարի առաջին հինգ ամիսներին ԱՎԾ-ն փայլուն ցուցանիշներ Էր արձանագրում։ Հունիսին այդ ցուցանիշները խամրե­ցին, իսկ հուլիսից սկսվեց գահավի­ժում։

Երկու ամիս անց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրա­ժարական տվեց։ Այդպես Էլ պարզ չդարձավ, թե ինչ էր պատահել տնտեսության մեջ, որ այդպիսի կտ­րուկ ցատկեր արձանագրվեցին։ Հիմա ցատկերը դեռ կտրուկ չեն եւ խոսքը առայժմ աճի տեմպի նվազման մասին Է։ Աակայն տեմպի կրկ­նակի նվազումը, որը արձանագրել Է ԱՎԾ-ն, նույնպես տարօրինակ Է։ Դավադրությունների տեսության կողմնակիցները այս իրողությանը կարող են գնահատել որպես Կարեն Կարապետյանի կառավարության դեմ կազմակերպված դավադրություն։

Սա բավարար չԷր, երեկ Էլ ՀՀ կենտրոնական բանկը հրապարա­կեց Ֆինանսական կայունությւսն հաշվետվությունը, որում կան որոշ­ակի կանխատեսողներ այս տար­վա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Այս զեկույցին դեռ կանդրադառնանք, սակայն կանխատեսումներից մեկը բավակա­նին ուշագրավ Է։ ԿԲ-ն կանխատեսում է, որ այս տարվա ընթացքում գործազրկության մակարդակը կաճի՝ կկազմի 18.5 տոկոս։ Դա այն դեպքում, երբ անցած տարի այդ մակարդակը եղել է 18 տոկոս։ Աշխատավարձերն էլ, ըստ այդ կանխատեսումների կաճեն դանդաղ։

Մի խոսքով, մեր տնտեսության փայլուն հեռանկարները գնալով խամրում են, ընդ որում՝ ըստ պաշտոնական վիճակագրության եւ կանխատեսումների։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ