20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի մոռացեք Դուք թագադրվել եք Աստծու կողմից. սիրո դեսպանը Գյումրիում է /տեսանյութ/

Նախօրեին Գյումրիում էին «Ավրորա-2016» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեն ու «Ավրորա 2017»-ի հավակնորդ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթենան։ Հիշեցնենք, որ Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել էր հազարավոր մարդկանց, այդ թվում նաև 30 հազար երեխաների կյանք։ Իսկ դոկտոր Թոմ Քաթենան կոնֆլիկտային գոտի համարվող Սուդանի Նուբա լեռների 750 հազար բնակչություն ունեցող տարածքի միակ վիրաբույժն է։ 

Երկու մարդասերները հանդիպեցին  Գյումրիի «Սրբոց  Նահատակաց» եկեղեցում:   Մարգարիտ Բարանկիցեն որոշեց նախ մոմ վառել ու աղոթել բոլոր հիվանդների ապաքինման համար,  հետո նաև Տիրոջ ու Աստվածամոր փառաբանության երգերով խնդրանքը հասցնել Աստծուն:

Որպես քրիստոնյա՝ նախ պիտի ասեմ, որ  սերն է փրկելու է աշխարհը: Այս քաղաքը, որ ավերվել է երկրաշարժից, այն փաստը, որ մենք հիմա գտնվում ենք այս քաղաքի եկեղեցում, կարծում եմ, որ սա հենց սիրո հաղթարշավն է աշխարհում և սիրո հաղթանակն է ատելության դեմ։ Գիտեմ, որ 200 հազար բնակչություն ունեցող ձեր քաղաքը 1988 թվականի երկրաշարժից  հետո, այժմ ունի նախկին բնակչության կեսը, բայց նաև գիտեմ, որ ձեր մեջ խիզախություն եք գտել այդ տխուր ու ողբերգական էջը թերթելու։ Գիտեմ, որ Շառլ Ազնավուրի  երգը ծնվել է այստեղ ու այդ արհավիրքից,- ասաց Մարգարիտ Բարանկիցեն, ում խոսքը շարունակեց Թոմ Քաթենան.  

Ես չէի պատկերացնում, որ այսպիսի  գեղեցիկ քաղաք կարող եմ տեսնել: Ես շատ եմ տպավորված,  ես չեմ տեսել նման   ջերմ մարդկանց: Եթե իմ կարիքը զգացվի, ես պատրաստ եմ նաեւ գալ ու Գյումրիում աշխատել, եթե միայն  Նուբայի լեռներում իմ փոխարեն  բժիշկներ լինեն ու  750 հազար բնակչի օգնեն: Ի դեպ, շնորհակալություն եմ հայտնում հայ երեք բժիշկներին, ովքեր հիմա իմ փոխարեն «Մայր Ողորմություն» հիվանդանոցում են, որ ես կարողանամ  մասնակցել «Ավրորա»   մրցանակաբաշխությանը

Մարգարիտ Բարանկիցեն իր  մտերիմների ու Թոմ Քաթենային հետ  այցելեց նաև Գյումրիի «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոն:

Մտնելով շենք Մարգարիտը նախ գրկում է երեխաներին, հերթով ծանոթանում նրանց հետ:  Ովքեր  իրենց հյուրերին դիմավորեցին երգ ու պարով, իսկ փոքրիկ  Լուսինեն  տեղավորվել էր գթասիրտ տիկնոջ գրկում:  

«Թռչունյան տան» երեխաների խնամքի կենտրոնի տնօրենը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կենտրոնը ջերմությամբ, լույսով ու վառ գույներով լցնելու համար, ապա առաջարկեց համատեղ լուսանկարվել, որից հետո «Ավրորա»ի  առաջին դափնեկիրը չկարողացավ  զսպել արցունքները.

Այս երեխաները ինձ հիշեցնում են այն հազարավոր երեխաներին, որոնց թողել և փախել էին պատերազմի պատճառով: Այս երեխաները որբ չեն, քանի որ քրիստոնյան երբեք չի կարող որբ լինել: Սրանք դժբախտության արցունքներ չեն, այլ դաժանության, որոնցով ես ուզում եմ ինչոր բան փոխել: Երեխան պետք է իր ընտանիքում մեծանա, որ ինքնություն ունենա, որքան էլ ասնեք,  մանկատունը, դժբախտաբար, չի  կարող տալ  այդ ինքնությունը երեխային»,-ասաց Մարգարիտ Բարանկիցեն՝ մաքրելով արցունքները:

Կենտրոնի բակում արդեն երեխաները ուրախացրեցին    ջերմ  տատիկին ու արդեն ոչ  թե հայկական, այլ աֆրիկական պարեր փորձեցին պարել ու երգել. իսկ փոքրիկ Անահիտը մի փունջ ծաղիկ հավաքեց ու նվիրեց ջերմ ու արևոտ  տատիկին, ում մատուցած ճաշն էլ  համտեսեցին համատեղ  ճաշկերույթի ժամանակ:  

Մարգարիտի համար «Ավրորա»յի  առաջին  մրցանակը դարձավ  Տիրոջ կամքը ու ուղերձը, որ ընդունել է ու շարունակել իր առաքելությունը՝ օգնելով   երեխաներին:

Ինչպես Մարիամը իմացավ, որ կրելու է իր մեջ Աստծու որդուն եւ ասաց, թող լինի Աստծո կամքն, այնպես էլ ես, որ իմացա կրելու եմ Ավրորայի մրցանակը, ասացի, որ թող լինի Տիրոջ կամքը: Ես հայրենիք չունեմ, անհայրենիք եմ, ես լքել եմ իմ հայրենիքը, և այդ մրցանակը եսընդունեցի Աստծուց եկած ուղերձ, որ ասում էր մի վախեցիր, իսկ այն հարցին, թե որն է իր ուղերձը մարդասեր բարեգութ տիկինը ավելի քան անկեղծ էր.

Մենք բոլորս Աստծո զավակներն ենք, Աստծո ուղերձը  Ձեր ժողովրդին հղվել է դեռ այն ժամանակ, երբ առաքյալները եկան այս երկիր քրիստոնեությունը Հայաստան բերելու համար:  Այդ պահից ի վեր բոլորդ առաքյալներ եք ու Աստծո ուղերձը տարածողները: Մի մոռացեք Դուք թագադրվել եք Աստծու կողմից և դուք եք, որ  այդ ուղերձը պետք է տարածեք աշխարհում:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ