25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Զբոսաշրջության զարգացումը հանգեցնում է է տնտեսության զարգացման» /տեսանյութ/

Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատը և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան այսօր կազմակերպել էին «Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն՝ հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» թեմայով համաժողով, որի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրեն Դեբորա Գրզերը նշեց՝   նմանատիպ համաժողովները  արդյունավետ են խնդիրների, մարտահրավերների բարձրացման առումով, որպեսզի Հայաստանը դարձնեն զբոսաշրջության գրավիչ ուղղություն:

«Եթե մասնավոր ոլորտ ներկայացուցիչները, կառավարությունը, բոլորը մեկ նպատակ ունենա, ապա այդ դեպքում կարելի է զգալի հաջողության հասնել»,-ասաց նա: 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն իր հերթին նշեց՝   յուրաքանչյուր երկրում զբոսաշրջության զարգացումը  հանգեցնում է է տնտեսության զարգացման: «Հայաստանը հարուստ է զբոսաշրջային ռեսուսրներով, և կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ