25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 6/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

2017 թվականի մայիսի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի թիվ 6/09 ընտրատեղամասում գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։

Ահազանգում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նշված ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կատարված քվեարկության վերաբերյալ։

Մասնավորապես նախնական տվյալների համաձայն՝ քաղաքացի Տ.Ասատրյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին  այցելել է թիվ 6/09  ընտրատեղամաս, որտեղ սկանավորման սարքով գրանցում կատարելու ընթացքում պարզվել է, որ քաղաքացին համապատասխան ընտրացուցակներում ընդգրկված չէ և վերջինիս պարզաբանվել է ընտրացուցակներում ընդգրկվելու կարգը: Նույն օրը քաղաքացին իրավասու մարմիններից վերցրել է անհրաժեշտ տեղեկանքը և վերադարձել ընտրատեղամաս՝ քվեարկությանը մասնակցելու նպատակով, սակայն նրան հայտնել են, որ նրա անձնագրով արդեն կատարվել է քվեարկություն, մինչդեռ, ըստ քաղաքացու, այդ օրն ինքը չի մասնակցել ընտրությանը:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ