29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ասում են` փողը եղել է, բերեք, պաշտոնականացրեք»

12822_am_4

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեսակետին, թեայս Կառավարությունն ընդունվում է որպես մենեջերների կառավարություն և ամեն ոլորտում փող աշխատելու փորձ է արվում, ինչպես օրինակ, պոլիկլինիկաներն են վճարովի դառնալու մասին մտածում, ասաց.  «Իրենք շատ պարզ բան են անում, որը ողջունում եմ, նախ իրականությունը չեն թաքցնում, ասում են` փողը եղել է, բերեք, պաշտոնականացրեք, ասում են` բերեք, մի տեղ իմի բերեք, գնահատենք` ինչքան եք դուք ստանում, օրինակացրեք:  Սա վաղուց պիտի արվեր»:

Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ այս դաշտում շատ մեծ բան չէր արվում նախկինում: Հիմա փորձեր են արվում տուրիզմը, մշակույթն ավելի ժամանակակից դարձնել: Միաժամանակ նա նշեց, որ բոլոր ոլորտներում էլ փոփոխությունների մասին խոսելից պետք է շատ զգույշ լինել, քանի որ հետևանքներ կարող են ունենալ դրանք, և որպես օրինակ նշեց Օպերայում ռեստորան բացելու միտքն ու դրան հետևած աղմուկը:

«Շատ զգույշ պիտի լինել, տուրիզմը պետք է, բայց չափի մեջ պետք է լինել, մասնագետներին պետք է վստահել, մի սկզբունք է գերիշող, որ «каждая кухарка сможет управлять государством»: Սա մեզ մոտ բոլոր ոլորտներում է գործում»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ