29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի ելույթից հետո «Դաշնակցությունը» պիտի լքեր

23340_b

«Մոդուս Վիվենդի»-ի հիմնադիր ու նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ 2018 թվականին ընդառաջ քաղաքական դաշտում նոր վերդասավորումներ չեն լինի,  նոր կուսակցություններ չեն առաջանա, միգուցե անհատական փոփոխություններ լինեն: «Որովհետև պաշտոն տալն ու առնելը և´ ձեռնտու է, և´ եկամտաբեր, այնպես որ պարբերաբար նախարարներ կփոխվեն, դրանցով խմբավորումների արտոնություններ կտրվեն, կպատժեն, սակայն ի՞նչ տարբերություն, թե կփոխվեն նախարարները, թե ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պապյանը:

Վերջինս ընդգծեց` անգամ ՀՅԴ-ի հետ կոալիցիան ոչինչ չի փոխում: «Եթե ՀՅԴ-ական 3 նախարարներն էլ ՀՀԿ-ական լինեին, ի՞նչ էր փոխվելու, ոչինչ չէր փոխվելու: Կամ ՀՅԴ-ի փոխարեն լիներ ՕԵԿ-ը, էլի բան չէր փոխվելու, քանի որ նախ դա իսկական կոալիցիա չէ, մենք չունենք կոալիցիաների պատմության մեջ, որ օրինակ մի նախարար դեմ հանդես գա վարչապետին ու ասի, որ մեր կուսակցությանը սա դեմ է:

Մեզ մոտ ամեն ինչ միաձայն է»: Որպես օրինակ իր ասածներին Արա Պապյանը հիշեցրեց, որ օրեր առաջ նախագահը խորհրդարանում ունեցած ելույթում խոսեց Կազանի փաստաթղթի մասին, որը նախատեսում է  ազատագրված տարածքների վերադարձ, իսկ ՀՅԴ-ն միշտ դրա դեմ է խոսել: «Նա պիտի կա´մ հայտարարությամբ հանդես գար, ասեր, որ ես չեմ կիսում կոալիցիայի ղեկավարի տեսակետը և դուրս գար, կա´մ պիտի ասեր, որ ես իմ տեսակետը փոխել եմ, համաձայն եմ տարածքների հանձնելուն, բայց մնալ մի կոալիցիայի մեջ, որի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցը հակասում  է քո ծրագրային հիմնադրույթին, մի քիչ հասկանալի չէ»,-կարծում է քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ