24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բիզնեսն ու կառավարությունը կհանդիպեն իրար

Հունիսի 9-10-ը կանցկացվի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք բիզնես» 10-րդ հոբելյանական ֆորումը:

 Երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար:

Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Եսայանի փոխանցմամբ` այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումը կազդադարի 2019 թվականին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահն ու քարտուղարը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նշել է , որ բիզնես ֆորումի հիմնական նպատակն է` ստեղծել մի հարթակ, որտեղ բիզնեսն ու կառավարությունն իրար հանդիպեն, բիզնեսը ցույց տա իր լուծումները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ