18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զարուհին կհետեւի Նիկոլի՞ն

ՀՀ  ԿԸՀ-ն  Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից միայն մեկի՝ «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանի  ինքնաբացարկի դիմումն է ստացել:

Վերջին օրերին մամուլում բուռն կերպով քննարկվում էր այն վարկածը, որ  «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները,  ամենայն  հավանականությամբ, վայր կդնեն  մանդատները, բայց, այդուամենայնիվ, այդպես չեղավ:

Ընդգծենք՝ «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի խոսնակի հետ կապ հաստատել տեւական ժամանակ է չի հաջողվում: 

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ «Ելք» դաշինքի ընտրացուցակով ավագանու անդամ ընտրված Անահիտ Բախշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Իմ ուզենալն այստեղ ոչինչ է.  «Երկիր ծիրանի»-ին ընտրել է ավելի քան 26  հազար քաղաքացի, հետևաբար այդ մարդիկ  ուզում են այս քաղաքական ուժին տեսնել Երևանի ավագանու կազմում: Զարուհու ներկայությունը ավագանու կազմում շատ կարևոր է:  Ես իր հետ անպայման կհամագործակցեմ: «Երկիր ծիրանի»-ի  ու «Ելք»-ի ներկայությունը ավագանու կազմում բոլորովին նոր մշակույթ կբերի, քաղաքապետի գործունեության  նկատմամբ  նոր որակի վերահսկողություն կլինի»:

Անահիտ Բախշյանը շեշտեց՝  «Երկիր Ծիրանին» ՝ Փոստանջյանի գլխավորթույամբ, պետք է մանդատները վայր չդնի և շարունակի պայքարը՝ ընդգծելով,  որ «Ելք»-ը պատասխանատու է  վերոնշյալ 26  հազար քաղաքացիների առաջ:

Հիշեցնենք՝  Երեւանի ավագանու առաջին նիստը տեղի կունենա  հունիսի 9-ին. ավագանու ՝ 65 հոգուց բաղկացած  կազմում 14-ը ներկայացնելու են «Ելք» դաշինքը, 46-ը՝ ՀՀԿ-ն եւ 5-ը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ