25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպասում էր

«Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացվել է, բայց նիստի օրը դեռևս չի նշանակվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իգլայի» գործով  կալանքի տակ գտնվող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի պաշտպանը՝ Ավետիս Քալաշյանը:

Պաշտպանը ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանից  պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին:
Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակի նկատմամբ  ի՞նչ դիրքորոշում ունի Սամվել Բաբայանը, պաշտպանը արձագանքեց. « Սպասում էր , որ կալանքը կերկարաձգվի: Իր համար պարզ էր արդեն»:

Հարցին, թե գործում ինչ նորություն կա, արդյոք հիմնավորվել են մեղադրանքները, Ավետիս Քալաշյանը պատասխանեց.« Գործը ընթացքի մեջ է և այդ մասին ես իրավունք չունեմ խոսել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ