25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանը, միգուցե, բզում էր իշխանություններին

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը համաձայն է համայնքների խոշորացման ծրագրին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ պետք է գնալ դրան, որքանով էլ ցավոտ լինի:

Անդրադառնալով ներդրումների մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությանը` նա նշեց, որ միգուցե, դեսպանը «ուզում էր բզել,  որ իշխանությունները միջավայր փորձեն փոխել»: «Մենք վաղուց սև ցուցակի մեջ ենք, 2008-ից հետո ԱՄՆ-ն, երբ «Հազարմյակների մարտահրավերից» մեզ ցրկեց, շատ հստակ ասվեց` դուք այն երկիրը չեք, որ ծրագրերն տանք, դուք ձեր քաղաքացիներին գնդակահարում եք ազատ գաղափարների համար» ,-նշեց տնտեսագետը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է, որ ընտրությունների ներդրված գումարները վերադարձնելու նպատակով գնաճ լինի, Բագրատ Ասատրյանն ընդգծեց, «Գնաճային ֆոնի ազդեցություն կա, կանխիկի աճն ակամայից իր ազդեցությունը թողնելու է  դրա վրա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ