19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանուն կոմֆորտի

Մամուլը  գրում է՝ «Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին, ավելին, ԲՀԿ-ականները իրենց զրույցներում չեն էլ թաքցնում, որ սպասում են մայիսի 30-ի արտահերթ նիստում ԱԺ բերվելիք կառավարության գործունեության ծրագրին ծանոթանալուն և հավանության արժանացնելուն:

Վերջին օրերին տարբեր ամբիոններից, այդ թվում՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների կողմից քննադատություններ հնչեցին «Ծառուկյան» դաշինքի հասցեին՝ այս դաշինքի՝ ընդդիմադիր լինելու հանգամանքը կասկածի տակ դնելով:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն  Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես չեմ էլ զարմացել: 20017 թվակնաից  թվականից մինչև հիմա այդպես է ստացվել: Այդպես էլ ստացվելու է: Կառավարության  գործունեությանը վերաբերող ծրագրի մասին խոսելով՝ ասեմ՝ ի՞նչ տարբերություն , «Ծառուկյան» դաշինքը դրան հավանություն կտա՞, թե՞ ոչ. մեկ է, ՀՀԿ-ն մեծամասնություն է: Իսկ «Ծառուկյան» դաշինքի կողմից՝ Կառավարության ծրագրին դեմ քվեարկելը իրենց համար, այսպես ասած, ավելորդ դիսկոմֆորտ է ստեղծելու իշխանական համակարգում, որի մեջ այս քաղաքական ուժը միշտ սերտաճած է եղել և կմնա:
Կրկնում եմ՝ կրանց դեմ կամ կողմ քվեարկելը քվեարկության բուն արդյունքի մեջ ոչ մի բան էլ չի փոխելու, բայց  կողմ քվեարկելով՝ նրանք կապահովեն իրենց կոմֆորտը ապագայում», – եզրափակեց քաղաքագետը:

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ