16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչի՞ կբերի համայնքների խոշորացումը /տեսանյութ/

 «Համայնքների խոշորացումը տնտեսապես արդյունավետ է, բայց պետք է հշվի առնել, թե դա մեր երկրի պարագայում ինչի կարող է հանգեցնել՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է սահմանամերձ համայնքերին: Ինչքան մենք կենտրոնացնում ենք ՏԻՄ-երը, արդյունքում մեկ այլ լուրջ խնդիր է  առաջանում.  եթե համայնքները խոշորացվում են, համայնքի ղեկավարը որոշում է   այդ ամբողջ փնջի ապագան ու այստեղ կարևոր է այդ համայնքերի ղեկավար ընտրված անձի ծագումը, այսինքն՝ այն,  թե ո՛ր համայնքից է նա», –  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ համայնքների խոշորացմանն ու  օպտիմալացմանը:

 Տնտեսագետը շեշտեց՝ ամեն համայնք ունի իր սովորույթները, բարբառները անհրաժեշտ է հասկանալ` մենք   դրակա՞ն արդյունքի կհանգենք, թե՞ բացասական, եթե  կցենք այդ համայնքները:

«Գերկենտրոնացվածության խնդիր կարող է առաջանալ. շատերը կնախընտրեն, որ իրենց երեխան հաճախի ոչ թե հարևան համայնքի դպրոցը, այլ մայրաքաղաքի, այսինքն՝ տվալ ընտանիքները կարող են գյուղից տեղափոխվել  մայրաքաղաք», – նշեց բանախոսը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ