25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նորածնի դաժան սպանությունը մո՞ր ձեռքի գործն է. Հայկական Ժամանակ

Հրազդանում նորածնին սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 106-րդ հոդվածով (մոր
կողմից նորածին երեխայի սպանությունը)։ Այս տեղեկությունը  հաստատեց ՀՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ 

Սոնա Տոուզյանն ասաց, որ նորածնի մայրը հարցաքննվում է որպես կասկածյալ։ «Նկատի
ունենալով, որ նրա խնամքին զտնվում են եւս երկու անչափահաս երեխա, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասել է Տռուզյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում խոտերի վրա թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ