20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր էր վերադարձել Լիբիայից․ Մանչեսթրի ահաբեկչության հեղինակը 22-ամյա երիտասարդ է /ֆոտո/

Լրատվամիջոցները հրապարակել են Մանչեսթրի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի լուսանկարը։ Նա 22-ամյա Սալման Աբեդին է։ 

The Times-ը տեղեկացրել է, որ Աբեդին 3 շաբաթ առաջ մեկնել էր Լիբիա եւ օրերս էր վերադարձել այնտեղից։ Ամենայն հավանականությամբ՝ նա այնտեղ եղել է գրոհայինների ճամբարում եւ պատրաստվել այս ահաբեկչությանը։ 

Տղայի հարեւանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ հանկարծ սկսել է մորուք թողնել, իսլամին բնորոշ հագուստ կրել ու փողոցներում աղոթել։

Հայտնի է, որ Աբեդին ծնվել էր Մանչեսթրում՝ Լիբիայից փախստականների ընտանիքում։

Հիշեցնենք, որ օրերս Մանչեսթրի «Մանչեսթր արենա» մարզադաշտում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, ինչի հետեւանքով 22 հոգի մահացել է, 60-ը՝ վիրավորվել։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ