19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այլապես դիսբալանս կառաջանա . Կոմանդոս/տեսանյութ/

«Գևորգը արցախյան շարժման առաջին կամավորներից է եղել: Հիշում եմ՝ 14 տարեկան էր կարծեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Նշենք, որ այսօր «Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց»  հայրենասիրական երիտասարդական կենտրոնը նշեց հիմնադրման 5-րդ տարեդարձը: Դպրոցի հիմնադիր՝ Գևորգ Գևորգյանը արցախյան ազատամարտի մասնակից է, հետախույզ:

Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորում է հոգու և մարմնի հզորությամբ հաղթանակի հասնելու ձգտումը:

«Ամենակարևորը, որ ֆիզիկական և մտավոր կարողությունները իրար համընկնեն, այլապես դիսբալանս կառաջանա »,-ընդգծեց Արցախի հերոսը:

Արկադի Տեր-Թադևոսյանը երիտասարդների համար խորհուրդներ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ