25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարևորը վարչապետի ինքնագնահատականն է

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացմամբ` եթե մի կողմից  հետևենք լրահոսին, ապա պարզ է դառնում, որ վարչապետն աշխատում է ավելի շատ, քան նախատեսված 8 ժամը: «Անընդհատ հանդիպումներ են լինում, բայց եթե նայում ենք արձագանքներին, ապա ինքն էլ է ասում` հանձնարարականներս պիտի կատարեք, չի կարելի կիսատ կատարել, այսինքն` ինքը հասկանում է, որ իր տված հանձնարականներն ամբողջովին չեն կատարվում»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք դրական փոփոխություններ նկատում է Կառավարության ու վարչապետի աշխատանքում, պատասխանեց Պողոսյանը:

«Արդյունքի տեսակետից հանրությունը ոչ մի փոփոխություն իր վրա դեռ չի զգում, ինձ ավելի շատ հետաքրքրելու է հենց իր սեփական  գնահատականը կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ, արդյոք ասելու է, թե այս ամիսների ընթացքում ինչ են կատարել, թվային իմաստով են ներկայացնելու, թե որակական գնահատական է տալու, քանի գաղափար է ասելու, որ առաջին ծրագրի քննարկման ժամանակ քննադատվել է կամ ներկայացվել է , դրանից հետո միգուցե կարող է խոսել դրականի կամ բացասականի մասին»,-հավելեց Թևան Պողոսյանը:

Վերջինս շեշտեց, որ Կառավարության արդյունքը գնահատելիս պարզապես կարելի է ասել, որ տեխնիկական ակտիվությունը իրական արդյունքների չի բերում: «Ակտիվության իմաստով պակասություն չկա, բայց արդյունքի առումով դեռ դրական ասելիք չեմ գտնում կյանքի որակի իմաստով»,-նկատեց նա:

f55c5119ac168f_55c5119ac1a55.thumb

Նախկին պատգամավորը ցավում է, որ մինչև այժմ համակարգային փոփոխություններ չեն եղել, և  Կառավարությունն էլ դեռ ասում է, որ քաղաքական չէ: «Ես ուրախ կլինեի վարչապետից լսել քաղաքական գնահատականներ բոլոր բացասական երևույթների նկատմամբ, որ առկա են մեզ մոտ: Օրինակ, երբ ինքը նոր նշանակվեց վարչապետ, հոկտեմբերին պիտի կայանային ՏԻՄ ընտրություններ, և ես խորհրդարանում իմ ելույթում ասել էի, որ սա էլ  փորձություն, թե ինչ գնահատական կտա այդ ընտրություններին Կարեն Կարապետյանը:

Այն, ինչ տեսնում ենք, լավ հմտություններ են, բայց վարչապետը քաղաքական խնդիր է, ու առաջնորդության խնդիր է»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ