20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ներկլանային պայքար է ընթանում. Ա. Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ մի նոր բան չի տեսնում նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթի մեջ Արցախին վերաբերվող հատվածում: «Մադրիդյան սկզբունքներն են սեղանին դրված, ոչ մի այլ փաստաթուղթ չկա, բանակցության գործընթացում կոնֆլիկտը լուծելու ոչ մի նորութուն չկա, առաջընթաց չկա»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ և՛ Վիեննայի և՛ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ էլ փորձ էր արվում ոչ թե բանակցությունները վերսկսել, այլ գալ համաձայնության, որ սահմանի վրա մոնիթորինգի արվեր: «Սա կոնֆլիկտի մենեջմենթ է, դա ռազմավարություն է այդ կոնֆլիկտի մեջ ապրելու համար, այդ պատճառով էլ խոսել պետք է մադրիդյան սկզբունքների մասին, բայց բանակցությունների իրական գործընթացի վրա դա չի արտացոլվում: Մենք գործընկեր չունենք բանակցելու համար»,-շեշտեց Ա. Իսկանդարյանը:  

Նա հավելեց, որ ներկայումս ներկլանային պայքար է ընթանում Ադրբեջանում, և սա լուրջ ճնշում է նաև բանակի վրա: Այս պայմաններում մոտակա ժամանակում, ըստ քաղաքագետի, պատերազմը չի վերսկսվի, թեկուզև քաղաքական նպատակներից ելնելով՝ Ադրբեջանին պատերազմ հարկավոր է:  «Կցանկանա, այլ հարց է՝ կհաջողվի, թե ոչ, քանի որ իրավիճակը փոխվել է վերջին տարիներին ադրբեջանական և հայկական զինված ուժերում»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն, ապա Ա. Իսկանդարյանն ասաց, որ դա Ադրբեջանին էր ուղղորդված, և փորձ էր արվում Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալ, որ էքսկալացիա չսկսվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ