19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս

Ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս Քեզ ենք նայում, քահանայապե՛տդ Հիսուս: Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որ Քեզանով արդարանանք: Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որ Քեզանով երկնավորներ լինենք: Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որ Քեզ ճաշակելով, սրբվենք: Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր… Դո՛ւ ես հույս, լույս, կյանք, քավություն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը: Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար: Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս: Ամեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ